Բուժման զարգացած եղանակներ. USC Ակուստիկ նյարդուռուցքի կենտրոն

USC Ակուստիկ նյարդուռուցքի կենտրոնը հիվանդներին տրամադրում է կարեկցանքով լի, համապարփակ խնամք: Մենք առաջարկում ենք նորարարական և զարգացած բուժման եղանակներ, որոնք կարող են օգնել հիվանդներին հաղթահարել ակուստիկ նյարդուռուցքն ու վերականգնել լսողությունը: Մենք սկսում ենք հիվանդության պատմության անվճար ուսումնասիրությամբ, սերտորեն համագործակցում ենք հիվանդների հետ, որպեսզի գնահատենք նրանց վիճակը և առաջարկենք բուժման առավել հարմար տարբերակը՝ սկսած զննումներից մինչև միկրովիրաբուժությունն ու ռադիովիրաբուժությունը: Շնորհիվ մեր զարգացած բուժումների հիվանդները ավելի քիչ կողմնակի ազդեցություններ են ունենում, հետևաբար կարող են ավելի շուտ վերադառնալ ակտիվ կենսակերպին:

Կարդալ ավելին »


Լինելով USC Թինա և Ռիք Կարուսո Քիթ-կոկորդ-ականջ-գլուխ և պարանոցի վիրաբուժության բաժանմունքի մի մասը՝ USC Ակուստիկ նյարդուռուցքի կենտրոնում աշխատում են աշխարհի առաջատար բժիշկներից ոմանք: Մեր բազմամասնագիտացած թիմը բաղկացած է ականջաբանության, նյարդաբանության, քիթ-կոկորդ-ականջաբանության, ճառագայթաբանության, ճառագայթային ուռուցքաբանության, նյարդա-ուռուցքաբանության, նյարդավիրաբուժության և ֆիզիկական թերապիայի ոլորտների փորձագետներից: Այս թիմը կանոնավոր կերպով հանդիպում է հիվանդությունները քննարկելու և յուրաքանչյուր հիվանդի համար համապարփակ բուժման ծրագիր մշակելու համար:

Մենք մեծ փորձ ունենք ակոջստիկ նյարդուռուցքի բուժման գործում, որի շնորհիվ հազարով հիվանդների բուժումը հաջողությամբ է պսակվել: Մեր կենտրոնն ունի վերընդունելության ցածր սակագներ, հիվանդանոցում մնալու ավելի կարճ ժամանակահատվածներ՝ համեմատած գիտական բժշկական այլ կենտրոնների հետ: GammaKnife® բուժման եղանակների օգնությամբ շատ հիվանդներ նույն օրը դուրս են գրվում: Մենք իրականացնում ենք շարունակական ֆիզիկական թերապիա և կարող ենք կոորդինացնել հետագա խնամքը ձեր բուժող բժշկի հետ:


Ի՞նչ է ակուստիկ նյարդուռուցքը:

Ակուստիկ նյարդուռուցքը կամ վեստիբուլյար շվաննոման դանդաղ աճող բարորակ ուռուցք է, որն առաջանում է հավասարակշռության նյարդի արտաքին թաղանթից: Ակուստիկ նյարդուռուցքները հաճախ առաջանում են ներքին լսողական ուղու մեջ, որը բաղկացած է դիմային նյարդից, լսողական նյարդից և հավասարակշռության երկու նյարդերից: 30-60 տարեկան մարդիկ ակուստիկ նյարդուռուցքից տառապելու հավանականություն ունեն. Միացյալ Նահանգներում տարեկան մոտ 5,000 դեպք է արձանագրվում:

Ակուստիկ նյարդուռուցքները շատ դանդաղ են աճում (տարեկան ընդամենը 1.5 մմ, կամ նույնիսկ ավելի քիչ), և շատ հիվանդներ ախտանիշներ չեն ունենում մի քանի տարիների ընթացքում: Կախված նյարդուռուցքի գտնվելու ճշգրիտ վայրից՝ պարզ են դառնում հիվանդի ախտանիշները, որոնք կարող են ներառել լսողության կորուստ, ականջների զնգոց և հավասարակշռության խնդիրներ: Որոշ դեպքերում սպասելու և հետևելու եղանակի միջոցով կարելի է հետևել փոքր նյարդուռուցքի զարգացմանը մի քանի ամիսների կամ տարիների ընթացքում՝ վստահ լինելու համար, որ այն չի սկսի ազդել լսողության կամ հավասարակշռության վրա:

Ակուստիկ նյարդուռուցքի բուժումը կախված է շատ հանգամանքներից՝ հիվանդի տարիքից, առողջական վիճակից, որոշակի ախտանիշներից և լսողության կորստի աստիճանից: ՄԻ քանի փորձագետներ աշխատում են միասին, որպեսզի ճշգրիտ գնահատեն նյարդուռուցքի չափսն ու գտնվելու վայրը, և հետո բազմամասնագիտացված բուժման ծրագիր մշակեն, որը կհամապատասխանի յուրաքանչյուր հիվանդի կարիքներին:

Ուռուցքի միկրովիրաբուժական հեռացումը, ըստ ավանդույթի, եղել է նախընտրելի բուժման տարբերակ շատ հիվանդների համար, անգամ մեծ նյարդուռուցքների դեպքում և երբ հիվանդը գլխապտույտներ ու հավասարակշռության խախտումներ է ունենում: Վիրահատությանը հիմանականում հաջորդում են հիվանդանոցային պայմաններում խնամքի երեքից հինգ օրերը:

Ճառագայթումը, որն իրականացվում է GammaKnife® բուժումների միջոցով, նվազ միջամտությամբ տարբերակ է: Հիվանդները հիմնականում տուն են գնում վիրահատության նույն օրը՝ ունենալով ավելի քիչ կողմնակի ազդեցություններ: Ճառագայթումը առավել հաճախ իրականացնում են 65 տարեկանից բարձր հիվանդների դեպքերում:

Առողջական ձեր պատմության փորձագիտական ուսումնասիրություն

Մենք առաջարկում ենք առողջական ձեր պատմության անվճար ուսումնասիրություն հեռախոսային խորհրդատվության միջոցով: Ավելին իմանալու համար խնդրում ենք զանգահարել +1 (323) 442-5790 հեռախոսահամարով:

Եթե ճանապարհորդում եք Միացյալ Նահանգներից դուրս, USC միջազգային առողջության անձնակազմը կարող է ձեզ և ձեր ընտանիքին աջակցել ճանապարհորդության և կացարանի, հիվանդների պաշտպանության հարցերում և օգնել առողջական խնամքի գործընթացի ուղղորդման մեջ: Իմանալ ավելին USC International Health-ի մասին:

Contact us at (800) USC-CARE (800-872-2273)